«Ժողովրդավարությունը միաբևեռ չի լինում». Վիգեն Սարգսյան

Ընտրությունները չեն կարող և չպետք է լինեն անցյալի մասին:

Նման գրառում է կատարել Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը:

Նա գրել է, թե ընտրությունները պետք է միտված լինեն ապագային և նախանշեն քաղաքական ուժերի ճիշտ դերաբաշխումն այդ ապագայի կերտման մեջ:

«Երբ «ընդդիմադիր» լինելու հայտ ներկայացնող ուժերը օրվա իշխանությունները թողած կենտրոնանում են նախորդ իշխանությունը քննադատելու վրա, մեծ վտանգ է առաջանում ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի: Ժողովրդավարությունը միաբևեռ չի լինում»,- գրել է Սարգսյանը: