Մոսկվայում ոչնչացրել են «Հիզբ ուտ Թահրիր ալ Իսլամի»-ի բջջին

Մոսկվայում վերացվել Է Ռուսաստանում արգելված «Հիզբ ուտ Թահրիր ալ Իսլամի» կազմակերպության ահաբեկիչների բջիջը, ձերբակալվել Է ութ մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 4-ին հաղորդել Է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը:

«Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում դադարեցվել Է «Հիզբ ուտ Թահրիր ալ Իսլամի»-ի միջազգային ահաբեկչական կազմակերպության բջջի գործունեությունը, ձերբակալվել են երկու պարագլուխ եւ նրա ակտիվ վեց մասնակիցներ»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Ուժայինների տվյալների համաձայն, իսլամիստները ծավալել են «հակասահմանադրական գործունեություն»՝ հիմնված «համաշխարհային խալիֆա» ստեղծելու ուսմունքի, աշխարհիկ հասարակության ինստիտուտների կործանման եւ իշխանության բռնի տապալման վրա: Ընդհատակյա հավաքների ընթացքում նրանք Մոսկվայի տարածաշրջանի բնակիչների շրջանում տարածել են ահաբեկչական գաղափարախոսություն: Ձերբակալվածներից առգրավել են արգելված պրոպագադիստական նյութեր: Հարուցվել Է քրեական գործ, հետաքննությունը շարունակվում Է:

Թե հատկապես երբ Է տեղի ունեցել հատուկ գործողությունը, չի ճշտվում: «Իսլամական ազատագրական կուսակցությունը («Հիզբ ուտ Թահրիր ալ Իսլամի») աշխարհի մի շարք երկրներում ճանաչվել Է ահաբեկչական, Ռուսաստանում նրա գործունեությունն արգելված Է ՌԴ Գերագույն դատարանի 2003 թվականի որոշմամբ: Կազմակերպության նպատակը ոչ մուսուլմանական կառավարությունների վերացումն Է եւ համաշխարհային մասշտաբով իսլամական կառավարման հաստատումը՝ «համաշխարհային իսլամական խալիֆա» ստեղծելու ճանապարհով: «Հիզբ ուտ Թահրիր ալ Իսլամի»-ի անդամներին կանոնավոր կերպով ձերբակալում են ռուսաստանյան տարբեր տարածաշրջաններում, առավելապես Կենտրոնական Ռուսաստանի, Պովոլժիեի եւ Սիբիրի խոշոր քաղաքներում, ինչպես նաեւ Ղրիմում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: