Մինչև 2018թ.-ը փողոցային պայքարի էին դուրս գալիս ընտրակեղծարարության և քրեա-օլիգարխիայի դեմ, երեկ՝ հանուն ընտրակեղծարարության և քրեա-օլիգարխիայի պաշտպանության․ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Երեկվա դեպքերից ես այնպես հասկացա, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել: Նոր՝ կեղծարարության և թալանի քաղաքական պաշտպանության օրակարգ է ձևավորվել

Մինչև 2018թ.-ը փողոցային պայքարի էին դուրս գալիս ընտրակեղծարարության և քրեա-օլիգարխիայի դեմ, երեկ՝ հանուն ընտրակեղծարարության և քրեա-օլիգարխիայի պաշտպանության: Երկու դեպքում էլ ոստիկանությունը բերման է ենթարկել/ենթարկում պայքարողներին:

Հարց. իրավունք ունե՞ն մարդիկ պաշտպանել կեղծարարությունն ու թալանը: Տվյալ դեպքում «իրավունքը» հռետորական բառ չէ: Քանզի «հետապնդում» բառը օրինական իրավունքի խախտումն է: Կարո՞ղ ենք այս դեպքում ասել, որ կեղծիքն ու թալանը պաշտպանողները օրինական իրավունք են պաշտպանում և որ նրանց քաղաքական նպատակը, ծրագիրը կեղծարարությունն ու թալանն է:

Եթե մարդիկ կեղծարարությունն ու թալանը իրավունք ունեն պաշտպանելու, և եթե կեղծարարությունն ու թալանը կարող են քաղաքական ծրագիր համարվել, ապա այո, թե դրա դեմ պայքարողները, թե այն պաշտպանողները իրավամբ կարող են համարվել քաղաքական պայքարի մարտիկներ: Հետևաբար երկուսի դեպքում էլ հետապնդումը կարող է որակվել քաղաքական հետապնդում:

Առաջին դեպքում հետապնդվում են կեղծիքի և թալանի քաղաքական հակառակորդները, երկրորդ դեպքում՝ կեղծիքի ու թալանի քաղաքական պաշտպանները»:

Երեկվա դեպքերից ես այնպես հասկացա, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել: Նոր՝ կեղծարարության և թալանի քաղաքական …

Gepostet von Hranush Kharatyan am Montag, 15. Juni 2020