Հերթական անգամ վանդալիզմի է ենթարկվել «Անվերջության ժապավեն» հուշարձանը

Հերթական անգամ վանդալիզմի է ենթարկվել Անվերջության ժապավեն հուշարձանը՝ անհայտ անձիք հուշարձանի վրայից գողացել են պղնձաձույլ մասերը։

Այս մասին հայտնում է Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունը:

«Հերթական անգամ վանդալիզմի է ենթարկվել Անվերջության ժապավեն հուշարձանը՝ անհայտ անձիք հուշարձանի վրայից գողացել են պղնձաձույլ մասերը:

Նշենք նաև, որ տարեսկզբից ընթանում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ, վերջինս ամբողջությամբ քանդվել էր նման դեպքերի պատճառով։

Հարգելի հայրենակիցներ խնդրում և զգուշացնում ենք զերծ մնալ նմանատիպ գործողություններից, հուշարձանների վանդալիզմի ցանկացած դրսևորում դատապարտելի է և քրեորեն պատժելի»,- ասվում է հաղորդագրությունում։