Նախնական արդյունքներով՝ ՔՊԿ-ն Գյումրու ավագանիում կունենա 11 մանդատ

Նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրու ավագանիում կունենա 11 մանդատ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային խորհրդի նախագահ Կարեն Սարուխանյանը:

«Սիրելի  գյումրեցիներ, Դե ինչ, կարելի է փաստել, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններն արդեն անցյալում են։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանը և հավաստիացնել, որ Ձեր տված քվեն պարտավորեցնող է մեր քաղաքական թիմի համար։

Նախնական արդյունքներով Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը Գյումրու ավագանիում կունենա 11 մանդատ, որը կծառայի Գյումրեցու, մեր քաղաքի շահին։

Շնորհավորում եմ բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք հաղթահարեցին անցողիկ շեմը և ներգրավածություն են ունենալու Գյումրու համայնքի զարգացման պրոցեսում»։