ՔՊ-ն հայտնել է Ստեփանավանի քաղաքապետի իր թեկնածուի անունը

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` Ստեփանավանի կենտրոնական գրասենյակում քննարկել ենք առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցեր, գրել է ՀՀ փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։

«Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է: Մեր համակիրներին ներկայացրել եմ մեր կողմից իրականացվող ծրագրերը` ընդգծելով Արմեն Գրիգորյանի ներդրումը դրանց հաջողության մեջ։

Այնուհետև ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանի, Լոռու փոխմարզպետի և համայնքի ղեկավարի թեկնածուի ուղեկցությամբ շրջեցինք Ստեփանավանում, զրուցեցինք բնակիչների հետ:

Այս ձևաչափով առաջիկայում նոր հանդիպումներ նույնպես նախատեսվում են»,- գրել է Պապիկյանը: