Մհեր Արմենիան Շուռնուխից ոտքով գալիս է Երևան. պահանջում է Փաշինյանի հրաժարականը․ տեսանյութ

«Ազգի ձայն» կուսակցության ղեկավար Մհեր Մեսրոպյանը՝ երգիչ «Մհեր Արմենիան», հայտարարել է համազգային շարժման մեկնարկի մասին։ Նա իր երկու գաղափարակիցների հետ այժմ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղիում է, որտեղից ոտքով գալու է Հանրապետության հրապարակ։ 

Նա հայտարարել է, որ թույլ չեն տալու, որ վարչապետը նոյեբերի 9-ին ստորագրի նոր եռակողմ համաձայնագիր, որը երկրի ճակատագրի համար կունենա ցավոտ հետևանքներ։