Կալաձեն վերընտրվեց Թբիլիսիի քաղաքապետ.Aliq.ge

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հաղթել է «Վրացական երազանքի» թեկնածու Կախա Կալաձեն, գրում է Aliq.ge-ն։

Այս պահի դրությամբ հաշվարկվել է 766 ընտրատեղամասի (99,61%) տվյալները։ Արդյունքները բաշխվում են հետևյալ կերպ. Նիկա Մելիա, «Միացյալ ազգային շարժում» — 44,4% (205,590 ձայն) Կախա Կալաձե, «Վրացական երազանք» — 55,6% (257,546 ձայն):

Նշենք նաև, որ ՏԻՄ ընտրությունների առաջին փուլում Կալաձեն ուներ 45,006%, Նիկա Մելիան՝ 34,001%։

Նախնական տվյալներով՝ բոլոր քաղաքներում, բացի Ծալենջիխայից, առաջատար են իշխող կուսակցության թեկնածուները։ Ընդդիմությունը չի ճանաչում ՏԻՄ ընտրությունների արդյունքները: