Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այսօր խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ հանձնաժողովի անդամներով այցելել են Հայաստանի արևելյան հատվածի սահմաններ:
«Գիտեք՝ սահմանների երկարությունն ու բովանդակությունը փոխվել է: Զինված ուժերը միայնակ չի կարող և ծառայություն իրականացնել, և ինժեներական կառույցներում աշխատանք տանել: Ես կարծում եմ՝ հասարակության ինչ-որ շերտեր, օրինակ, ուսանողներ կանգնեն բանակի կողքին: Ասում ենք՝ բանակի կողքին ենք, լավ կլինի, որ դա լինի առարկայական. Վերցնենք գործիքներ ու գնանք, մասնակցենք որոշակի ինժեներական աշխատանքների, որ մեր զինծառայողներն էլ կարողանան իրենց առջև դրված մարտական խնդիրը լուծել», -հայտարարեց Քոչարյանը: