Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է նկատվել

911 ահազանգման կենտրոն հունվարի 29-ին, ժամը 11:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է նկատվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: