Բայդենը հանդես կգա COVID-19-ին առնչվող ելույթով

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերը երկու անգամ ավելի շատ են, քան երկու ամիս առաջ։ Նոր դեպքերի գրեթե երեք քառորդը վերագրվում է omicron ենթատեսակին:

«Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ` Նոր նախաձեռնությունները ներառում են հիվանդների խնամքի սարքավորումների նախնական բաշխումը, ինչպիսիք են օդափոխիչները և N-95 դիմակները: Դաշնային կառավարությունը նաև կաշխատի ընդլայնել հիվանդանոցային կարողությունները և կտրամադրի զինվորական 1000 բժիշկներ:

Բայդենի ելույթը կկենտրոնանա պատվաստումների վրա, որը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) կարծիքով օգնում է կանխել լուրջ հիվանդությունները և կրճատում է մահացության դեպեքերը, երկուշաբթի օրը լրագրողներին ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին:

Այսօրվա տվյալներով ԱՄՆ-ում 204 միլիոն մարդ լիովին պատվաստված է: 61 միլիոն մարդ, ինչը բնակչության 30 տոկոսն է, ստացել է խթանիչ չափաբաժինը, երբ կորոնավիրուսի Omicron ենթատեսակը շարունակում է արագ տարածվել, որոշ դեպքերում վարակելով նաեւ պատվաստված եւ նախկինում քովիդով հիվանդացած մարդկանց: Այս մասին ասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը։

«Այժմ հաստատուն ապացույցներ կան, որ Omicron-ը զգալիորեն ավելի արագ է տարածվում, քան Delta տարբերակը», – ասում է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

ԱՀԿ-ի գլխավոր գիտնական Սումյա Սվամինաթանն ասել է, որ օմիկրոն ենթատեսակը հաջողությամբ խուսափում է որոշ իմունային հակազդեցություններից, ինչը նշանակում է, որ շատ երկրներում գործադրվող խթանիչ ծրագրերը պետք է ուղղված լինեն ավելի թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց:

Սվամինաթանը նախազգուշացնում է նաեւ, թե դեռ վաղ է եզրակացնել, որ Omicron տարբերակն ավելի մեղմ է, քան մյուս կորոնավիրուսային ենթատեսակները:

Գեբրեյեսուսը հորդորում է Չինաստանին, որտեղ SARS-CoV-2 կորոնավիրուսն առաջին անգամ հայտնաբերվել էր 2019 թվականի վերջին, առաջիկայում տրամադրել դրա ծագման հետ կապված տվյալներ և տեղեկություններ` օգնելու հետագա քայլերին: