Հայաստանում ծխախոտի հետ կապված հիվանդություններից տարեկան 5500-ից ավելի մահ է գրանցվում․ ԱՆ

Հայաստանում ծխախոտի հետ կապված հիվանդություններից տարեկան 5500-ից ավելի մահ է գրանցվում: Այն կազմում է երկրում բոլոր մահերի գրեթե 20%-ը: 2020 թ.-ին ՄԱԿ-ի կողմից Հայաստանը ընտրվել է աշխարհի 9 երկրներից մեկը` «Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի» (ԾՊՇԿ) ծրագրի 2-րդ փուլում նպատակային միջազգային աջակցություն ստանալու համար:

Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Հայաստանում Ծխախոտի դեմ պայքարի ներդրումային հետազոտության թեմայով առցանց հանդիպման: