Հայաստանը դարձավ աշխարհի առաջատարը՝ COVID-ի մահերով. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացի» միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Հայաստանը դարձավ աշխարհի առաջատարը՝ COVID-ի մահերով։

Կորոնավիրուսից միավոր բնակչության վրա գրանցված մահերի քանակով երեկ հայաստանը դարձավ աշխարհի առաջատարը: Այլ կերպ ասած՝ որևէ երկրում տոկոսային հարաբերակցությամբ երեկ այդքան շատ մարդ չի մահացել COVID-ից, որքան Հայաստանում:

Երեկ վիրուսից մահացել է 62 մարդ, իսկ նախորդ ամսում այդ վարակը 1000-ից ավել մարդու կյանք է տարել Հայաստանում: Եվ այս ամենը արդյունք է վակցինացիայի պրոցեսի ու դրա հանրային կոմունիկացիայի շատ վատ կազմակերպմամբ: Մարդիկ ժամեր են ծախսում, որ տեղեկատվություն գտնեն այն մասին, թե որտեղ վակցինացվեն:

Շատ քչերն են կամավոր պատրաստ մի օր ծախսել, որպեսզի գտնեն վակցինացվելու տեղ և անցնեն հերթերի միջով: Այս ամենը արդյունք է նաև վակցինաների մասին մարդավարի հանրությանը չպատմելու և անգործության, որն այս հարցում դրսևորում է Կառավարության հանրային կապերի ՊՈԱԿ-ը: 

Այս ամենը արդոյւնք է Առողջապահության նախարարի ապիկարության և խայտառակ վատ հանրային խոսքի (Անահիտ Ավանեսյանն այնքան վատ է խոսում թեմայից, որ նույնիսկ պատվասվելուն դրական նախատրամադրված մարդիկ են մտքափոխվում):

Եվ իհարկե, չի կարելի մոռանալ, որ Առողջապահության նախարարին և ՊՈԱԿ-ի ղեկավարին նշանակում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դրանից բխող իր մեղքի բաժնով:

 Հ.Գ. Վակցինաների դեմ պայքարողներ կան գրեթո բոլոր երկրներում, բայց այս գրողի տարած անտիռեկորդին հասավ հենց Հայաստանը»:

Нет описания фото.