Երևանում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Acura-ն. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 16:35-ի սահմաններում, Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 8 շենքի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, ճակատ-ճակատի բախվել են BMW-750 և Acura մակնիշի ավտոմեքենաները:  

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ, վիրավորներից մեկն էլ տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:   Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: