Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հովհաննես Հարությունյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»։