Ալիևը կրկին «բռունցքով» է սպառնում հայկական կողմին․ Ազատություն

«Եթե Հայաստանում որևէ ուժ ռևանշիստական միտումներ դրսևորի, կտեսնի մեր բռունցքը», – Շուշիում այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է «Ազատությունը»:

Ելույթ ունենալով ադրբեջանցի զինվորականների առջև՝ Ալիևը նաև հայտարարել է․ – «Հայաստանն այսուհետ միշտ ապրելու է պարտված ազգի և պետության պիտակով»։

«Հայաստանն առասպելներ է հյուսել անհաղթելի հայկական բանակի մասին, և որտե՞ղ է հիմա այդ անհաղթելի բանակը», – նաև հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը, ով անցած օրերին հավաստիացնում էր, թե Բաքուն փակել է պատերազմի էջը և այժմ ցանկանում է խոսել միայն խաղաղության ու համագործակցության մասին։