Լավրովը վստահություն է հայտնել, որ եռակողմ հանդիպում տեղի կունենա.Factor

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումը տեղի կունենա և հաստատել է ավելի վաղ Մոսկվայի արած այն հայտարարությունը, որ դրա համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը։

Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը

Այս մասին Լավրովը հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին։

«Դուք ասացիք, որ առաջիկա եռակողմ հանդիպման վերաբերյալ Կրեմլի մեկնաբանությունը կայանում էր նրանում, որ հանդիպման համար անհրաժեշտ է կոնսենսուս։ Ես կարող եմ հաստատել․ որպեսզի կոնսենսուս լինի, անհրաժեշտ է, որ  բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայն լինեն։ Վստահ եմ, որ նման հանդիպում տեղի կունենա»,- հայտարարել է Լավրովը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ այս փուլում անհրաժեշտ կլինի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, սակայն դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը։