Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` 

Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: 

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 9-11 աստիճանով:

Երևան քաղաքում՝ 

Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-26-ը սպասվում է անձրև: