Ավերիչ փոթորիկ Ստամբուլում․ փլուզվել է հսկայական կառույց, 4 զոհ, 19 վիրավոր կա

Ստամբուլում ուժեղ փոթորիկ է մոլեգնում, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Վերջին տեղեկություններով՝ տարերքի հետևանքով 4 մարդ է զոհվել, 19 վիրավոր կա, գրում է Factor.am-ը։

Մասնավորապես, ուժեղ քամին ավերել է Էսենյուրթ Բաղլարջեշմե թաղամասում 8 հարկանի շենքի տանիքը, որի հետանքով մայր ու երեխա են տուժել։

Ստացված վնասվածքներից նրանք հիվանադանոցի ճանապարհին մահացել են։ Քաղաքի տարբեր հատվածներում ուժեղ քամին ավերածություններ է առաջացրել․ այն քշել է տանիքներ, շրջել մեքենաներ, շինություններ ավերել։