Ադրբեջանը Թուրքիայից նոր ռազմական ինքնաթիռ է ձեռք բերել։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նոր Hürkuş ինքնաթիռը նախատեսված է զորավարժությունների համար:
Այս մասին հայտնում է factor.am-ը:
Այսօր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովն ու Բաքվում Թուրքիայի դեսպան Ջավիդ Բահչին ներկա են եղել ուսումնական ինքնաթիռի փորձարկմանը։
«Այսօր Hürkuş-ը թռիչք իրականացրեց Ադրբեջանում»,- Twitter-ում գրել է թուրք դեսպանը։
Նշենք, որ Hürkuş ինքնաթիռն առաջին թռիչքն իրականացրել է 2018 թվականին և ներառվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի սպառազինությունում։
Hürkuş ուսումնական ինքնաթիռները կիրառվելու են նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակներում։
