Հաղթող պիտի լինի միայն մեկ ուժ՝ ժողովուրդը, մնացած ուժերը՝ քաղաքական, զինված և բոլոր ուժերը, պետք է անվերապահ ենթարկվեն ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը. Փաշինյանի ելույթը

RA Prime Minister Nikol Pashinyan holds a speech during the gathering with his supporters on Republic Square of Yerevan, Armenia

Վարչապետ Փաշինյանը մարտիմեկյան հանրահավաքին ելույթի ժամանակ անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցին․

«Նախորդ տարեվերջին, որպես հանրային համերաշխության վերականգնման միջոց, ես առաջարկեցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Եվ հիմա ցանկանում եմ կրկին պաշտոնապես ասել հետևյալը․ եթե, առաջին հերթին խորհրդարանական ուժերը կընդունեն մեր՝ դեռևս դեկտեմբերի վերջին ձևակերպած առաջարկը, մենք կհամաձայնվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

Որովհետև մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը նույնկերպ, իր ազատ կամարտահայտմամբ, ի վիճակի է Հայաստանում հաստատել օրինական իշխանություն: Մենք համոզված ենք մեր ժողովրդի դիրքորոշումների մեջ։ Ասել և ասում եմ հետևյալը՝ դուք ինձ հասցրել եք վարչապետի կարգավիճակի, և միայն դուք կարող եք ինձ հեռացնել այդ կարգավիճակից:

Սիրելի ժողովուրդ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը մեկ նպատակ ունի՝ մենք այդ ընտրություններում մեր հաղթանակը չենք փնտրելու, այլ փնտրելու ենք ձեր հաղթանակը, որովհետև դուք պիտի հաղթեք։ Հայաստանի Հանրապետությունում որևէ այլ հաղթող ուժ պիտի չլինի։

Հաղթող պիտի լինի միայն ու միայն մեկ ուժ՝ ժողովուրդը։ Մնացած ուժերը՝ քաղաքական ուժերը, զինված ուժերը, բոլոր ուժերը, պետք է անվերապահ ենթարկվեն ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքն ավարտվել է երթով։

Իմ ելույթը Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին։

Իմ ելույթը Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, March 1, 2021
Supporters of the RA Prime Minister Nikol Pashinyan gathered on Republic Square of Yerevan, Armenia
RA Prime Minister Nikol Pashinyan holds a speech during the gathering with his supporters on Republic Square of Yerevan, Armenia
Supporters of the RA Prime Minister Nikol Pashinyan gathered on Republic Square of Yerevan, Armenia