Կողոպուտ հայկական ձևով. Kia-ն բախվել է Nissan-ին, Kia-ի վարորդը կռիվ է սարքել, իսկ ուղևորը հափշտակել է 54 հազար դոլարը.Shamshyan

Երեւանում, դեկտեմբերի 3-ին Երեւանի կենտրոնում գտնվող այգիներից մեկում վթար եւ կողոպուտ է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Երևանի բնակիչ, 37-ամյա Էդգար Ն.-ի դեկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ի սահմաններում  ահազանգել է ոստիկանություն և հայտնել,  որ Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու»-ի այգու հարևանությամբ, Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել է իր վարած Kia մակնիշի ավտոմեքենային, որից հետո Nissan-ի վարորդը անհիմն վիճաբանել է իր հետ, ապա բռունցքով հարվածել գլխին, ինչի հետևանքով իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ:

Այդ ընթացքում  Nissan-ի  ուղևորը իր ավտոմեքենայի սրահից   հափշտակել է իր պայուսակը, ապա երկուսով  Nissan-ով դիմել են փախուստի:

Կայքի տեղեկություններով՝  Էդգար Ն.-ն ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ պայուսակի մեջ եղել է 54 հազար ԱՄՆ դոլար: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ Nissan-ն ու  կողոպուտ կատարած երթադրյալ  կասկածյալներին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: