Լենինգրադյան փողոցում «Ford»-ը բախվել է արգելապատնեշին. կան տուժածներ

Դեկտեմբերի 11-ին, ժամը 23։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած, տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։

Պարզվել է, որ «Ford Fiesta» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Մ., ծնված 1963 թ․) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բետոնե արգելապատնեշին․ ուղևորներից մեկն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարներն ուղևոր Ս․ Մ․-ին (ծնված 1966 թ․) դուրս են բերել ար­գելափակումից․ վերջինիս և մյուս ուղևոր Ա․ Մ․-ին (ծնված 1965 թ․) մոտեցրել են շտապօգ­նության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: