Պուտինը հստակ պատասխանել է ռուսական սպառնալիքի մասին Բայդենի հայտարարությանը․Factor

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի առաջնորդ Ջո Բայդենի հետ բանակցությունների ժամանակ հստակ ասել է վերջինիս, որ ռուսական զորքերը տեղակայված են ՌԴ տարածքում և ոչ ոքի չեն սպառնում։

Այս մասին հայտնում է factor.am-ը:

Այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նրա խոսքերը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դիմելով ԱՄՆ-ի ղեկավարին՝ նախագահը հստակ ասել է, ռուսական զորքերը տեղակայված են Ռուսաստանի տարածքում, դրանք ոչ ոքի չեն սպառնում։ Եվ դա դուք ասում եք՝ նստած մեր սահմանից 1000կմ հեռու»,-ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Սպիտակ տունը հայտարարությունն էր տարածել որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի լրացուցիչ ուժեր կուղարկի Արևելաեվրոպական երկրներ, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա։