Վլադիմիր Գասպարյանը «Մանկական Եվրատեսիլի» մասին. Չեմ հասկանում այն ծնողներին, որ հաշմանդամ են դարձնում երեխայի կենսագրությունը

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է «Մանկական Եվրատեսիլին» իր դստեր՝ Անգելինա Գասպարյանի մասնակցության վերաբերյալ շրջանառվող լուրերը: Հարցին, թե ճիշտ են լուրերը, որ ինքը միջամտում է «Մանկական Եվրատեսիլի» գործընթացներին, որ եզրափակիչում հայտնվի իր դուստրը, Գասպարյանը պատասխանել է. «Այդ լուրերը տարածողները, ինչ-ինչ շահագրգռություններից կուրացած, չեն ուզում հասկանալ որ խոսքը երեխաների մասին է: Երեխաների, հասկանո՞ւմ եք: Չի կարելի նրանց քաշել մեծական ու կեղտոտ խաղերի մեջ: Մանկությունը մի ժամանակ է, երբ ամեն ինչ սկսվում է, եւ ինչպես սկսվեց, այնպես էլ կգնա: Վատ սկսվեց, կեղծիքով, տգեղությամբ, ոչ մի լավ բան չսպասեք…»:
Կարդալ ավելին