«Ավարտում եմ իմ՝ Հանրային ռադիոյում փոխտնօրենի պարտականությունների կատարումը»․ Լիկա Թումանյան

«Ավարտում եմ իմ՝ Հանրային ռադիոյում փոխտնօրենի պարտականությունների կատարումը»․  Լիկա Թումանյան
«Ավարտում եմ իմ՝ Հանրային ռադիոյում փոխտնօրենի պարտականությունների կատարումը»․ Լիկա Թումանյան
Հեղինակ MediaLab

Լիկա Թումանյանն ազատվել է Հանրային ռադիոյի փոխտնօրենի պաշտոնից։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառման միջոցով, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Հարգելի բարեկամներ,

Թույլ տվեք տեղեկացնել, որ ավարտում եմ իմ՝ Հանրային ռադիոյում ստեղծագործական գծով փոխտնօրենի պարտականությունների կատարումը: 

Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին համատեղ աշխատանաքի համար, մենք միասին ահռելի ծավալի գործ ենք արել, Հանրային ռադիոն դարձնելով հասարակության համար էլ ավելի նշանակալի կառույց:

Բարձր եմ գնահատում ողջ անձնակազմի աշխատանքը, նվիրվածությունը ռադիոյին, և ավելին անելու պատրաստակամությունն ու ձգտումը: Հավատում եմ, որ արդեն իսկ հաստատված բարձր նշաձողը ապագայում կմնա անսասան:

Ինձ սպասում են նոր մարտահրավերներ. միանում եմ «Քառյակ Մեդիային», նոր թիմով կառուցելու ենք նոր ռադիոկայան, և շուտով կհանդիպենք նոր ձևաչափով: Շարունակելի․․․»։