«Գյումրին իսկապես իմ սիրելի քաղաքներից մեկն է, քանի որ այստեղ կարելի է զգալ Հայաստանի իրական շունչը»․ Անդրեա Վիկտորին․ տեսանյութ

«Գյումրին իսկապես իմ սիրելի քաղաքներից մեկն է, քանի որ այստեղ կարելի է զգալ Հայաստանի իրական շունչը»,-ասում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Գյումրիում իր ճանաչողական այցի ժամանակ։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ դեսպանը շրջել է քաղաքի իր ամենասիրելի վայրերով և կիսվել իր մտքերով ու տպավորություններով։