Ձեր խոսքն է հաճախ ստեղծում կամ փոխում հանրային կարծիքը. ԱԺ նախագահը՝ լրագրողներին

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ խորհրդարանում ընդունեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին, պետական կառույցների հանրային կապերի պատասխանատուներին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ իր խոսքով Սիմոնյանը լրագրողների հետ համատեղ աշխատանքը գնահատեց ոչ իդեալական, բայց ստացված:

«Երբեք չմոռանանք, որ հանրությունը հաճախ ձեր աչքերով ու ձեր մեկնաբանությամբ է ընկալում աշխարհը, և ձեր խոսքն է ստեղծում կամ փոխում հանրային կարծիքն ու կարծրատիպերը»,-ասաց Սիմոնյանը՝ մաղթելով ձեռքբերումների ու հաղթանակների տարի: