Այո՛, իրանական կողմը պաշտոնապես տեղեկացնում է, որ կառավարությունը հաստատել է Կապան քաղաքում հյուպատոսություն բացելու առաջարկը. Գարիկ Միսակյան

«Այո՛, իրանական կողմը պաշտոնապես տեղեկացնում է, որ կառավարությունը հաստատել է Իրանի արտաքին գործերի նախարարության՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հյուպատոսություն բացելու առաջարկը»,- «Մեդիալաբին» այս մասին ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը՝ հաստատելով իրանական մամուլում տարածված լուրը:

Իրանագետը, սակայն, դժվարացավ այս մասով մանրամասներ ներկայացնել, քանի որ դրանց մասին դեռ չի խոսվում:

«Մի փոքր եկեք սպասենք, տեսնենք, թե ինչ կասի իրանական կողմն այս մասին, որովհետև այս պահին դեռ որևէ հստակ ու մանրամասն բան չկա, բացի լուրի պաշտոնական հաստատումից»,- «Մեդիալաբին» ասաց Գարիկ Միսակյանը:

Հավելենք, որ հայկական կողմից որևէ պաշտոնական արձագանք՝ Կապանում իրանական հյուպատոսություն բացելու մասին չկա: 

 Քրիստինե  Աղաբեկյան

MediaLab.am