ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն Ադրբեջանին կոչ է անում արագ ազատ արձակել բոլոր գերիներին

ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն կոչ է անում արագ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերեվարված անձանց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բյուրոն նախ ողջունել է դեկտեմբերի 29-ին 5 հայ ռազմագերու Ադրբեջանից հայրենիք վերադարձը, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին:

«Մենք կոչ ենք անում արագ ազատ արձակել մնացած բոլոր գերեվարված անձանց, փոխանակել աճյունները և հաշվառել անհետ կորածներին։ Մենք շեշտում ենք գերեվարված անձանց նկատմամբ մարդկային վերաբերմունքը՝ միջազգային պարտավորություններին համապատասխան»,-նշել են ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյից:

Հունգարիայի կառավարության միջնորդությամբ դեկտեմբերի 29-ին  5 հայ ռազմագերիներ  Ադրբեջանից վերադարձան հայրենիք: