Գյումրիի որբանոցից Նյու Յորքի մի ջերմ ընտանիք. Սամուել Արմենի պատմությունը

«Ամերիկայի Ձայն» – Գյումրիի աղետալի երկրաշարժից հրաշքով փրկված Սամուել Արմենը մի խումբ բարի մարդկանց շնորհիվ թողնում է Գյումրիի մանկատունը, տեղափոխվում ԱՄՆ ու որդեգրող ընտանիք գտնում: «Հայաստանի մանուկների հմնադրամի» (COAF) հիմնադիր Գարո Արմենի ընտանիքում մեծացած տղան շարունակում է իրեն փոխանցված մեծ սիրուց բաժին տալ Հայաստանի մանուկներին։