«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում երեխայի մահվան դեպք է գրանցվել

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում երեխայի մահվան դեպք է գրանցվել:

«Արմենպրես»ի հետ զրույցում բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը նշեց, որ դեպքի հետ կապված մանրամասներ ներկայում չի կարող հայտնել, քանի որ իրավական գործընթաց է ընթանում:

Լրատվամիջոցները հայտնում են, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում հինգ ամսական երեխա է մահացել: