Լուսանկարչական մրցույթ՝ «Երևանյան էտյուդներ»

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կոմպոզիտորի 150-ամյակի շրջանակում կազմակերպում է «Երևանյան էտյուդներ» խորագրով լուսանկարչական մրցույթ:

Երևանը տարիներ շարունակ եղել է ներշնչանքի աղբյուր շատ արվեստագետների համար: 1925 թվականին Սպենդիարյանը, երևանյան տեսարաններով ներշնչված (Արարատ, Զանգվի ձոր), գրել է իր «Երևանյան Էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործությունը և այն նվիրել առաջին Սիմֆոնիկ նվագախմբին:

Նպատակը

«Երևանյան Էտյուդներ» լուսանկարչական մրցույթը երևանյան տեսարանները նորովի մեկնաբանելու առիթ է։

Մասնակցության պայմաններ

1. Մրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք՝ առանց տարիքային սահմանափակման:

2. Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 5 լուսանկար կամ 1 լուսանկարային շարք՝ առավելագույնը 7 լուսանկարից բաղկացած։ Լուսանկարները պետք է արված լինեն վերջին 5 տարիների ընթացքում:

3. Ներկայացվող լուսանկարները պետք է լինեն նվազագույնը 2 MB (լուսանկարի երկար կողմը՝ 1024-2448 PIXEl):

4. Ներկայացված լուսանկարներում պետք է բացառել Compart-ը։

5. Լուսանկարները կարող են լինել ճարտարապետական կոթողներ ներկայացնող (Architectural photography) կամ փողոցային լուսանկարներ (Street photography):

6. Ժյուրիի կողմից քվեարկության արդյունքում ընտրված լուսանկարները կներկայացվեն ցուցահանդեսին, 3 լուսանկար կարժանանա մրցանակի:

7. Առավելություն կտրվեն երևանյան տրամադրություն փոխանցող լուսանկարներին: 8. Լուսանկարներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում (subject) նշելով՝ «Երևանյան էտյուդներ» (նամակում պետք է նշել անուն, ազգանուն, կոնտակտային տվյալներ):

9. Նկարներն անհրաժեշտ է ուղարկել 15.02.2021-01.04.2021 ժամանակահատվածում:

Ժյուրիի կազմ

Մարինե Օթարյան – Ա․ Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն

Մելիք Բաղդասարյան – «Ֆոտոլուր» լրատվական գործակալության տնօրեն

Սամվել Սևադա – գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ

Զավեն Խարիկյան – լուսանկարիչ

Արազ Արթինյան – կինոռեժիսոր (ԱՄՆ)

Մրցանակները` «Վեգա» ընկերության կողմից.

I տեղ – 150․000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր քարտ II տեղ – 100․000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր քարտ III տեղ – 50․000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր քարտ

Հղումներ՝ http://www.spendiaryanmuseum.am/ http://www.spendiaryan150com.mozello.com/nachalo/

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ