Կադրեր քննիչի կողմից Վալերի Պերմյակովի հարցաքննությունից. ՀՀ քննչական կոմիտեի տեսանյութը

Կադրեր քննիչի կողմից Վալերի Պերմյակովի   հարցաքննությունից. ՀՀ քննչական կոմիտեի տեսանյութը
Կադրեր քննիչի կողմից Վալերի Պերմյակովի հարցաքննությունից. ՀՀ քննչական կոմիտեի տեսանյութը

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որին կցված են Գյումրու սարսափելի ողբերգության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի հարցաքննությունից կադրեր: Հիշեցնենք, որ Գյումրիում աղմկահարույց սպանության մեջ մեղադրվողը ռուսական 102-րդ բազայի զինծառայող է: Չնայած հասարակական բողոքի մեծ ալիքին, Պերմյակովն առայսօր գտնվում է Ռուսաստանի արդարադատության իրավասության տակ:
Դաժան սպանության շարժառիթների մասին որեւէ սպառիչ պատասխան դեռ չի հնչել: Ըստ պաշտոնական վարկածի, Պերմյակովը մտել էր Ավետիսյանների տուն` ջուր խմելու եւ դաժանաբար գնդակահարել եւ սրախոխող է արել ընտանիքի բոլոր անդամներին` ներառյալ երկու տարեկան եւ վեց ամսական երեխաներին:
Հաղորդագրությունը եւ կադրերը ներկայացնում ենք ստորեւ:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը։

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հնչեղությունը եւ կարեւորելով հասարակության տեղեկություն ստանալու իրավունքը՝ տեղեկացնում ենք, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից հայ քննիչները վերցրել են փորձանմուշներ՝ դեպքի վայրում հայտնաբերված հետքերի, վերցված փորձանմուշների հետ համեմատական, այդ թվում` դատակենսաբանական, գենետիկական, քրեագիտական փորձաքննություններ նշանակելու համար։

Վ.Պերմյակովի հարցաքննությունը տեղի է ունեցել փաստաբանի եւ թարգմանի մասնակցությամբ, իսկ հարցաքննությունը, օրենքով սահմանված կարգով, տեսաձայնագրառվել է։

Քննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ մեղադրյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Կից ներկայացվում ենq կադրեր՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից Վ.Պերմյակովի   հարցաքննությունից։ (Կադրերում երեւում են նաեւ փաստաբանը եւ թարգմանը, որոնց դեմքերը փակվել են՝ նրանց անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով)։

http://www.youtube.com/watch?v=Q1s6BPVY0uc 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Լուսանկարը` Azatutyun.am