Մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն

Մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն: Հունվարի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այդ մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ 

Մարզերում այսօր կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Հունվարի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ճանապարհներին գիշերը և առավոտյան սպասվում է մերկասառույց: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։