Թբիլիսիում մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից 2 երեխա է մահացել

Թբիլիսիի Ցիցիշվիլիի կլինիկայում վերջին 1 շաբաթվա ընթացքում երկու երեխա է մահացել կորոնավիրուսից, գրում է Aliq.ge-ն։

Երեկ երեկոյան մահացած չորս ամսական երեխային մեկ այլ հիվանդանոցից են տեղափոխել Ցիցիշվիլիի կլինիկա։

«Չեմ կարող ասել, թե որ կլինիկայից են տեղափոխել, բայց երեխան շատ ծանր վիճակում է եղել։ Նա ունեցել է սրտի արատ, համակցված կորոնավիրուսով» — նշել է Ցիցիշվիլիի մանկական կլինիկայի տնօրեն Մայա Չխաիձեն։

Մեկ այլ երեխա, ով կլինիկայում մահացել է դեկտեմբերի 31-ին, Չխաիձեի խոսքով, մեկ ամիս բուժվում էր հիվանդանոցում․

«Նրա վիճակը ևս ծանր էր։ Ունեցել է սուր շնչառական խնդիրներ»:

Վրաստանում համավարակի սկզբից ի վեր Covid-ը խլել է ավելի քան 14,000 մարդու կյանք։