«Զվարթնոց» օդանավակայանում բազավորվեց «Շտապ բուժօգնության» 3-րդ ուղղաթիռը

«Զվարթնոց» օդանավակայանում բազավորվեց «Շտապ բուժօգնության» 3-րդ ուղղաթիռը
«Զվարթնոց» օդանավակայանում բազավորվեց «Շտապ բուժօգնության» 3-րդ ուղղաթիռը
Հեղինակ MediaLab

«Զվարթնոց» օդանավակայանում բազավորվող Armenian Helicopters ընկերությունը դիմավորեց իր 3-րդ ուղղաթիռը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Զվարթնոց» օդանավակայանից:

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Հայկ Սարգսյանն էլ ֆեյսբուքի իր էջում, անդրադառնալով նորությանը, գրել է. «Տարիների երազանքը իրականություն դարձավ, ևս մեկ քայլ դեպի որակյալ և հասանելի առողջապահություն»:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Armenian Helicopters LLC ընկերության հետ պատրաստվում է 2019թ. սանավիացիոն ծառայություն հիմնել: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Armenian Helicopters ընկերության հետ գործակցությամբ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սանավիացիոն ծառայություն կստեղծվի:

«2019 թվականին Երևանի երկու խոշոր բժշկական կենտրոնի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Էրեբունի բժշկական կենտրոնների տարածքներում ուղղաթիռների վայրէջքի տեղեր կստեղծվեն»,-նշում է «Արմենպրեսը»: