Վարանդայում Ադրբեջանը նոր ռազմական օբյեկտներ է շահագործման հանձնել.Factor

Ադրբեջանը շարունակում է Արցախի գրավյալ տարածքներում ռազմական տարբեր օբյեկտներ բացել։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ Նիզամ Օսմանովը մասնակցել է Արցախի գրավյալ Վարանդայում նոր մոդուլային ենթակառուցվածնքների բացմանը։

Նշվում է, որ մարտական ​​դիրքերի վրա կառուցված մոդուլային տեղակայման կետերում ապահովվել են անձնակազմի համար բոլոր անհրաժեշտ կարիքները։ Օսմանովը հետաքրքրվել է անձնակազմի մարտական ​​և նյութատեխնիկական ապահովմամբ։

Բացի այդ, նա մասնակցել է ՊՆ կենտրոնական պարենային պահեստի տարածքային բաժնի նորակառույց շտաբի շենքի բացմանը, որտեղ ծանոթացել է բարձրաստիճան զինվորական ծառայության համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև սննդամթերքի ստացման, պահպանման և զորքերին բաշխման գործընթացին։

Այս մասին հայտնում է factor.am-ը: