Հանձնաժողովը քննարկում է ՀՌՀ-ի անդամի պաշտոնում Ռուբիկ Հակոբյանի թեկնածության հարցը

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան»  խմբակցության  կողմից  առաջադրված  Ռուբիկ  Հակոբյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու հարցը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը,  թեկնածուին ներկայացնում է  «Հայաստան»  խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: