Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 30կգ դեղորայք. Տեսանյութ

Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 30կգ դեղորայք. Տեսանյութ
Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 30կգ դեղորայք. Տեսանյութ

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետի մուտքի ուղեփակոցի մոտ հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած՝ քաղաքացի Կ.Ա.-ին պատկանող ավտոմեքենան:

Մաքսային տեսազննման ընթացքում տրանսպորտային միջոցի դիմացի նստատեղի տակից հայտնաբերվել է 3.5կգ քաշով տարբեր դեղորայք: Կասկածելով, որ մեքենայում կարող են լինել մաքսային հսկողությունից թաքցված այլ ապրանքներ ևս, տրանսպորտային միջոցն ուղարկվել է  խորը զննման անգար, որտեղ էլ փոխադրամիջոցի ետևի նստատեղի և գազի բալոնի միջև գտնվող հատվածից ևս մոտ 20կգ դեղորայք է բացահայտվել:

Հաջորդ փուլով՝ թաքստոցի վերածված մեքենան ավելի մանրակրկիտ զննության է ենթարկվել արդեն «Ռապիսկան» ռենտգեն սարքավորման միջոցով: Արդյունքում 6կգ դեղորայք էլ հայտնաբերվել է դիմացի նստատեղի մեջքի հենակի միջից: Այսպիսով, ավտոմեքենայի տարբեր թաքստոցներից հայտնաբերվել է 29.5կգ ընդհանուր քաշով տարբեր դեղորայք:

Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն, նյութերն ուղարկվել են ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ հետագա ընթացքը որոշելու համար:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունը։

http://www.youtube.com/watch?v=ygWKiIdd0Gs