Կրեմլից հայտնել են, թե ինչի շուրջ են պատրաստ բանակցել Ուկրաինայի իշխանությունների հետ

Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցել այդ երկրի չեզոք կարգավիճակի և իր տարածքում զենք տեղակայելուց հրաժարվելու շուրջ։ Լրագրողներին այս մասին ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Նախագահ Պուտինը ձևակերպեց իր տեսլականը, թե ինչ ենք մենք ակնկալում Ուկրաինայից, որպեսզի լուծվեն հայեցակարգային «կարմիր գծային» խնդիրները: Դա չեզոք կարգավիճակն է, սա զենքի տեղակայման մերժում է։ Այստեղ հարցն այն է՝ արդյո՞ք Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ է դրան»,- պարզաբանել է նա։

Հստակեցնող հարցին՝ արդյո՞ք այժմ Ռուսաստանը պատրաստ է շփվել Ուկրաինայի ղեկավարության հետ այս հարցի շուրջ, Պեսկովը պատասխանել է․ «Եթե Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ է այդ մասին խոսել»։

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահը Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկի մասին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։

Աղբյուր՝ Factor.am