Թուրք խաղաղապահների՝ ԼՂ-ում տեղակայման և Տավուշի գյուղերի` Ադրբեջանին հանձնման լուրերը կեղծ են․ infocheck.am

Ի պատասխան մեդիատիրույթում տարածվող տեղեկության, թե Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու են թուրք խաղաղապահներ, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնում է, որ վերջիններիս տեղակայման հարցը չի քննարկվել,  հրապարակված տեքստում այդ մասին որևէ բառ չկա։

Գևորգյանը հերքեց նաև հայկական ԶԼՄ֊ների կողմից տարածվող այն տեղեկությունը, թե Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնելու են Ադրբեջանին։

«Փաստաթուղթը պաշտոնապես հրապարակվել է, և ինքներդ կարող եք ծանոթանալ դրան»,֊ նշել է մամուլի խոսնակն իր ֆեյսբուքյան էջում:

Հավելենք նաև, որ թուրք խաղաղապահների տեղակայման լուրին անդրադարձել էր նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Այդ մասին որևէ բառ հայտարարության տեքստում չկա: Այդ մասով համաձայնություն չկա: Թուրք զինծառայողների լինելը համաձայնեցված չէ: Խոսք է գնացել ադրբեջանական տարածքում մոնիտորինգի կենտրոնի ստեղծման մասին: Դա՝ Ադրբեջանում, և դա եղել է առանձին համաձայնության առարկա»: Դա Ղարաբաղ չէ»,- նշել է Պոսկովը:

Աղբյուրը՝ Տեղեկատվության ստուգման կենտրոն