Բավրա-Գյումրի ավտոճանապարհին բեռնատարը շրջվել է. կա տուժած. ՆԳՆ

Նոյեմբերի 3-ին, ժամը 10։17-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1962 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարոորդն արգելափակվել է բեռնատարի խցիկում:

Փրկարարները բեռնատարից դուրս են բերել վարորդին, հոսանքազրկել ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։