Աղմկահարույց համաներում Ադրբեջանում․ ազատ են արձակվել հայտնի քաղաքական ակտիվիստներ և ընդդիմադիրներ

Աղմկահարույց համաներում Ադրբեջանում․ ազատ են արձակվել հայտնի քաղաքական ակտիվիստներ և ընդդիմադիրներ
Աղմկահարույց համաներում Ադրբեջանում․ ազատ են արձակվել հայտնի քաղաքական ակտիվիստներ և ընդդիմադիրներ

Ընդհանուր առմամբ բանտերից դուրս կգա 399 մարդ։ Այս մասին տեղեկացնում է  JAMNEWS-ը։

Համաներված քաղբանտարկյաների թվում են քաղաքական ակտիվիստներ և ընդդիմադիրներ Գիաս Իբրահիմովը, Բայրամ Մամեդովն, Իլկին Ռուստամզադեն, Գյոզալ Բայրամլլին և Ֆուադ Ղահրամանլին, ինչպես նաև առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նրանց քաղբանտարկյալ են համարում՝ որոնց մեղադրել են շինծու մեղադրանքներով։

Ընդհանուր առմամբ, ներման մասին հրամանը, որը ստորագրվել է Իլհամ Իլիևի կողմից մարտի 16-ին, տարածվել է 400 բանտարկյալի վրա։

Գիաս Իբրահիմովն ու Բայրամ Մամեդովը երիտասարդ ակտիվիստներ են, որոնք հակակառավարական գրառում էին կատարել Հեյդար Ալիևի արձանի պատվանդանին։ Նրանք 10 տարվա ազատազրկման էին դատապարտվել թմրանյութերի վաճառքի մեղադրանքով;

Գյոզալ Բայրամլին ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահն է, որը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման մաքսանենգության համար;

Ֆուադ Ղահրամանլին՝ Ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահն է, որը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման հակապետական կոչերի մեղադրանքով;

Իլկին Ռուստամզադեն NIDA հասարակական շարժման ակտիվիստներից է, որը բողոքի ակցիաներ էր կազմակերպում բանակում ոչ մարտական կորուստների դեմ։ Նա դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար;

Ալի Ինսանովն առողջապահության նախկին նախարարն է, որը 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել պետական հեղաշրջման փորձի համար, այս ժամկետի ավարտից հետո նրա կալանքին ավելացվեց ևս 7 տարվա ազատազրկում ագելված դեղանյութերի ապօրինի պահպանման համար։

Ընդհանուր առմամբ Ադրբեջանում ավելի քան 120 քաղբանտարկյալ կա, թեև կառավարությունը նրանց քաղբանտարկյալ չի համարում։ Նրանցից 51-ն ազատ է արձակվել ներկայիս հրամանով։ Սակայն մեծ մասը դեռ բանտում է։ Այդ թվում, օրինակ, լրագրող Աֆղան Մուխտարլին, որը 2018թ-ին դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման մաքսանենգության և սահմանն ապօրինի հատելու համար։

Աղբյուրը`jam-news.net