Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները վերսկսվել են

Քիչ առաջ Երևանի մետրոպոլիտենը տարածել է նոր հայտարարություն․

Տեղեկացնում ենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները վերսկսվեցին 09:45-ի դրությամբ:

Ավելի վաղ Երևանի մետրոպոլիտենից հայտարարել էին, որ 09:08-ին կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիներն իրականացնում են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։