Ուկրաինայի՝ Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր վաճառելու պնդումն անհիմն է․ euvsdisinfo.eu․ FIP.am

Փետրվարի 24-ին Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր համացանցի հայալեզու տիրույթում կրկին ակտիվացել են պնդումները, թե Ուկրաինան ֆոսֆորային ռումբեր է վաճառել Ադրբեջանին, որն էլ դրանք կիրառել է ընդդեմ Արցախի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում։  

Փաստերի ստուգմամբ զբաղվող Euvsdisinfo.eu կայքը հիշեցնում է, որ Ուկրաինայի իշխանությունը հերքել է քիմիական զենքերի տեղափոխումը և/կամ վաճառքը Բաքվին: «Բացի այդ, կրեմլամետ ապատեղեկատվության ոչ մի տարածող չի ներկայացրել որևէ էական ապացույց՝ Ուկրաինայի վերաբերյալ իրենց պնդումները հիմնավորելու համար»,- նշում է կայքը՝ միաժամանակ նկատելով, որ թեև պատերազմի օրերին Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերել Ադրբեջանին, սակայն Ուկրաինայի իշխանությունները «հավատարիմ են մնացել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»: 

Փաստերի ստուգման հարթակ