Համայնքը փոփոխություններ կձեռնարկի՝ գերեզմանատներում ապօրինությունները կանխելու համար․ Քաղաքապետարան

Երևանի համայնքային 21 գերեզմանատները զբաղեցնում են մոտ 550 հեկտար տարածք: Ներքին Չարբախի, Ավանի, Քանաքեռի և Շահումյան 1 գերեզմանատները համարվում են մասնակի փակ:

Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

Այստեղ նոր տեղեր չեն հատկացվում, հուղարկավորություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե տվյալ տարածքում արդեն իսկ կա հարազատի գերեզման: Չնայած օրենսդրական արգելքին՝ որոշ քաղաքացիներ ինքնակամ ընդլայնում են գերեզմատների սահմաններն ու ապօրինի հուղարկավորություններ կազմակերպում: