ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է։
«Սիրելի հայրենակիցներ, իմ նախորդ գրառմանը արձագանքելիս, խնդրում եմ հաշվի առեք, որ այն չէր լինի, եթե Մհեր Արշակյանը նման հոդված չգրեր:
Լրագրողի պարտքն է ամեն ինչին քննադատական հայացքով նայելը, անկախ նրանից, թե դա ում է դուր գալիս, ում՝ ոչ:
Մհերը կեղծիք չի գրել, սուտ չի տարածել, ոչինչ չի հորինել: Փաստը վերլուծել է այնպես, ինչպես ինքն է տեսել՝ հիմքում դնելով քննադատական հայացք:
Եւ «ստիպել է», որպեսզի ես գրեմ այն, ինչ գրել եմ։ Հիմա՝ լա՞վ է դա, թե՞ վատ: Իմ կարծիքով՝ լավ է։
Հ. Գ. Ի դեպ՝ իմ գրառումը կիսելիս պետք է այն copy past անել, հակառակ դեպքում տարածվում է միայն Մհերի հոդվածը»։