Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել Խնապատի ուղղությամբ, Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել

Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ:

Ինչպես հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, տուժածներ չկան:Իսկ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:Ոստիկանության շրջանային բաժիններում նախապատրաստվում են նյութեր: