Տաթևի վանքի մոտակայքում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ էին արգելափակվել

Մարտի 14-ին, ժամը 08։30-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին՝ Տաթևի վանքի մոտակայքում, մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել:                                                       

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 14։48-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 բեռնատար ավտոմեքենա:

Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից։